Անտառներ. մարտահրավերի հաղ թահարման կրծքանշան

ՄԱԿ-ի «Մարտահրավերի հաղթահարման կրծքանշան» ձեռնարկների շարքը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկությունը, կրթել և համոզել նրանց՝ փոխել իրենց վարքագիծը և իրենց համայնքներում լինել փոփոխությունների ակտիվ նախաձեռնողներ: Ներկայումս գոյություն ունեն կամ մշակման փուլում են գտնվում այլ թեմաներին, ներառյալ գյուղատնտեսությանը, կենսաբազմազանությանը, կլիմայի փոփոխությանը, էներգիային, կառավարմանը, անտառային պաշարներին, սովին, սնուցմանը, համաշխարհային օվկիանոսին, հողային և ջրային պաշարներին նվիրված ձեռնարկները: «Անտառներ. մարտահրավերի հաղթահարման կրծքանշան» ձեռնարկի նպատակն է երեխաներին և երիտասարդներին հաղորդել գիտելիքներ Երկրի վրա կյանքի պահպանման գործում անտառների կարևոր դերակատարման մասին: Սույն գրքույկը ներառում է հիմնարար տեղեկություններ անտառների տարբեր տեսակների և դրանց տեղակայվածության մասին: Այն բացատրում է, թե ինչպե՞ս են անտառներն ապահովում հիմնական էկոհամակարգային ծառայությունները, ինչպիսիք են մաքուր օդը, ջուրը և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը: Այն նաև նկարագրում է տարբեր անտառային պաշարները և բացատրում, թե ինչպե՞ս են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ապավինում անտառներին իրենց գոյատևման համար: Ձեռնարկում նկարագրվում է, թե մեր մոլորակի անտառներն ինչպիսի՞ սպառնալիքների առջև են կանգնած, և ի՞նչ է արվում դրանց պաշտպանության ուղղությամբ: Այս նյութը կարող է օգտագործվել դպրոցական պարապմունքների ժամանակ, երիտասարդական կամ սկաուտական խմբերի հետ աշխատանքներում: Ձեռնարկը ներառում է տարատեսակ գործողություններ և գաղափարներ, որոնք կարող են խթանել անտառների կարևորության մասին սովորելու ցանկությունը և համոզել երիտասարդներին՝ օժանդակել անտառների պահպանությանը և տեղյակ լինել շրջակա միջավայրի վրա իրենց գործողությունների ազդեցության մասին:

Saved in:
Bibliographic Details
Main Authors: 178515 FAO, Rome (Italy). Climate, Energy and Tenure Div. eng, 186323 Youth and United Nations Global Alliance, Rome (Italy) eng
Format: Texto biblioteca
Language:arm
Published: Rome (Italy) FAO/YUNGA 2019
Subjects:forests, Forest resources, forest service, deforestation, forest degradation, forest management, forest protection, climate change mitigation, sustainable livelihoods, youth, educational resources,
Online Access:http://www.fao.org/3/i3479hy/I3479HY.pdf
Tags: Add Tag
No Tags, Be the first to tag this record!