Ս նուցում. մարտահրավերի հաղ թահարման կրծքանշան

Միավորված ազգերի կազմակերպության մարտահրավերների հաղթահարման կրծքանշանների նպատակն է բարձրացնել իրազեկությունը, դաստիարակել և, ամենից առաջ, խրախուսել երիտասարդներին փոխել իրենց վարքագիծը և իրենց տեղական համայնքներում լինել փոփոխությունների ակտիվ գործակալներ: Մարտահրավերների հաղթահարման կրծքանշանները կիրառելի են դպրոցներում և երիտասարդական խմբերում, հաստատվում են «Աղջիկ առաջնորդների և աղջիկ սկաուտների համաշխարհային ասոցիացիա»-յի և Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության կողմից: Դրանք ներառում  են մի շարք գործողություններ և գաղափարներ, որոնք հեշտությամբ կարող են հարմարեցվել ուսուցիչների կամ առաջնորդների կողմից: Լրացուցիչ կրծքանշանները մատչելի են կամ մշակվում են մի շարք թեմաներով՝ գյուղատնտեսություն, կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն, էներգիա, անտառներ, գենդերային հարցեր, կառավարում, սով, օվկիանոս, հող և ջուր: «Սնուցում. մարտահրավերի հաղթահարման կրծքանշանը» նախատեսված է օգնել երեխաներին և երիտասարդներին՝ տեղեկանալու հավասարակշռված և բազմազան սննդակարգի կարևորության մասին` օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր սննդային կարիքներն ապահովելու, երջանիկ ու առողջ կյանքով ապրելու համար: Այս գրքույկը տեղեկություններ է պարունակում առողջ սննդի ընտրություն կատարելու, հասկանալու սննդամթերքի անվտանգության կարևորությունը, ինչպես նաև ուղեցույց է, թե ինչպես կայուն սննդակարգի կիրառումով նվազեցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Բացի դրանից, գրքույկը հագեցած է գործողությունների և ուսումնական ծրագրի գաղափարներով` խթանելու ուսումը և խրախուսելու երեխաներին և երիտասարդներին վարել առողջ ապրելակերպ, ինչը լավ է և՛ իրենց, և՛ մոլորակի համար:

Saved in:
Bibliographic Details
Main Author: FAO
Format: Book (series) biblioteca
Language:Armenian
Published: FAO ; 2019
Online Access:https://openknowledge.fao.org/handle/20.500.14283/I6590HY
http://www.fao.org/3/i6590hy/i6590hy.pdf
Tags: Add Tag
No Tags, Be the first to tag this record!